Պետրոս Ավետիսյանը, որը VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Ուրարտուի» հետ առաջին խաղում խփել է իր առաջին գոլը «Նոայի» կազմում, խաղից հետո պատասխանել է ակումբի մամուլի քարտուղարության հարցերին:
Ավետիսյանն այս խաղում նաև գոլային փոխանցում է կատարել.
«Կարևոր հաղթանակ էր: Կատարեցինք մարզչի առաջադրանքը, մրցակցի հարկի տակ երկու գոլ խփեցինք ու գոլ բաց չթողեցինք, ինչը շատ կարևոր է:
Հենց սկզբից շատ լարված հանդիպում ստացվեց, ու միայն գոլերից հետո լարվածությունը մի փոքր քչացավ: Կարևոր էր՝ մինչև վերջ կարողացանք պահել հաղթական հաշիվը ու գոլ բաց չթողնել:
Կարելի է ասել՝ լուրջ քայլ ենք արել, բայց սա իհարկե բավական չէ: Դեռ 90 րոպե կա, պեքտ է ամեն ինչ անենք, որ մեր հարկի տակ ևս հաղթենք ու դուրս գանք կիսաեզրափակիչ»,- ասել է Պետրոս Ավետիսյանը: