ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը և ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը լրագրողներին հրավիրում են մասնակցելու մրցավարական սեմինարի: Այն կկայանա մարտի 15-ին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Սեմինարի ընթացքում Կարեն Նալբանդյանը կներկայացնի ֆուտբոլ խաղի կանոնների վերջին փոփոխությունները, ինչպես նաև ինտերակտիվ շփման միջոցով կպատասխանի ներկաների հարցերին: