ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ անցկացրած պատասխան խաղի մասին, որում իր թիմը ոչ-ոքի խաղաց ու երկու խաղերի արդյունքում հաղթելով 5-2 հաշվով՝ դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:
«Ես շատ ուրախ եմ. չէ՞ որ անհավանական բարդ խաղ անցկացրինք: Մենք բոլորս ցանկանում էինք լավ ֆուտբոլ ցուցադրել, օգտվել առաջին խաղում ձեռք բերած առավելությունից ու դուրս գալ քառորդ եզրափակիչ: 11-մետրանոց հետ մղելը միշտ դժվար է, հատկապես երբ քեզ դիմակայում է Մեսսին:
«Բարսելոնան» այսօր իսկապես շատ պատշաճ տեսք ուներ: Նրանք գրեթե իդեալական էին պրեսինգի դիմում: Մենք մտադիր ենք հետագայում ևս այս ոգով շարունակել Չեմպիոնների լիգայում»,- Նավասի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ պատասխան խաղում Լիոնել Մեսսին կարող էր դուբլ ձևակերպել, սակայն առաջին կեսի վերջնամասում վրիպեց 11-մետրանոց հարվածից: