Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքը՝ ընդգծելով դարպասապահ Կեյլոր Նավասի խաղը:
ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեցին հանդիպումը, բայց առաջին խաղում տարած 4-1 հաշվով հաղթանակի շնորհիվ ֆրանսիացիները դուրս եկան հաջորդ փուլ.
«5-2՝ 180 րոպեի ընթացքում. մենք շատ ուրախ ենք, որ դուրս եկանք հաջորդ փուլ: 1/4 եզրափակչում հայտնվելը շատ կարևոր է ՊՍԺ-ի համար: Եթե դատենք նախորդ խաղով, ապա կարող եմ ասել, որ մենք այնքան ագրեսիվ չէինք, որքան՝ նախատեսվում էր: Ընդմիջման ընթացքում կարողացանք ինչ-որ բաներ շտկել, բայց ընդհանուր առմամբ գոհ չենք խաղի մեկնարկից: Այդ փոփոխությունները մեզ օգնեցին ավելի լավ արդյունքի հասնել:
Կեյլոր Նավասի խա՞ղը. նա անհավանական էր ու ֆանտաստիկ երեկո անցկացրեց՝ ապացուցելով, որ հանդիսանում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: Կեյլորն ահռելի ներդրում ունեցավ ՊՍԺ-ի՝ հաջորդ փուլ դուրս գալու հարցում»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն: