«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում տիտղոսի համար մղվող պայքարի մասին։
«Մեր նպատակը առաջնությունում հաղթելն է։ Մեզ դրա համար ևս 6-7 հաղթանակ է պետք։ Մինչդեռ մրցակիցները պետք է հաղթել բոլոր խաղերում ու սպասեն մեր անհաջողությանը։
Մենք պետք է 6-7 խաղ հաղթենք, որպեսզի նվաճենք ԱՊԼ-ի տիտղոսը, այդ իսկ պատճառով մենք կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում AS-ը։