«Լոռի ՖԱ»-ն կազմակերպում է երկրպագուների անվճար ուղևորություն Երևան՝ «Նոայի» դեմ խաղում հարազատ թիմին աջակցելու։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մանրամասները՝ այստեղ:
8-րդ տուրից հետաձգված՝ «Նոա»-«Լոռի» խաղը կկայանա վաղը՝ մարտի 8-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15:00-ին:
Այս պահին «Լոռին» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 23 միավոր: «Նոան» 19 միավորով 5-րդն է: