«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ Իտալացի մասնագետը հիշել է նաև Ռոնալդուի հետ «Ռեալում» աշխատած տարիները։
«Մեսսի, թե Ռոնա՞լդու։ Դա դժվար ընտրություն է։ Բայց ես մարզվել եմ Ռոնալդուին ու կընտրեմ նրան։ Ես հիասքանչ հիշողություններ ունեմ նրա հետ։ Ռոնալդուն բազմաթիվ գոլեր է խփել իմ ղեկավարությամբ։ Նա միշտ լուրջ ու պրոֆեսիոնալ էր մոտենում իր աշխատանքին։ Դա այն է, ինչ ես ամենից շատն եմ գնահատում։
Համարվում է նա լավագույն խաղացողը, ում ես մարզե՞լ եմ։ Լավագույններից մեկը, անխոս։ Ես չեմ ասի, որ նա լավագույնն է, քանի որ ինձ մոտ երկար ցանկ է այդպիսի խաղացողների։ Բայց նա շատ բարձր տեղում է, առանց որևէ կասկածի»,-ասել է Անչելոտտին Sky Sports-ի հետ զրույցում։
Անչելոտին ու Ռոնալդուն միասին աշխատել են 2013-ից 2015 թվականների ընթացքում Մադրիդի «Ռեալում»։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը նվաճեց երկար սպասված «լա դեսիման»՝ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը։