Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է Դորտմունդի «Բորուսիային» և 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվն արդեն երկրորդ րոպեին բացել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: 7 րոպե անց Հոլանդը դուբլ է ձևակերպել՝ կրկնապատկելով դորտմունդցիների առավելությունը:
26-րդ րոպեին Լևանդովսկին մեկ գնդակ ետ է բերել. որն առաջին կեսի վերջնամասում անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը:
88-րդ րոպեին Լեոն Գորեցկան երրորդ գնդակն է ուղարկել դորտմունդցիների դարպասը՝ առաջ մղելով իր թիմին, իսկ երկու րոպե անց Լևանդովսկին հեթ-տրիկ է ձևակերպել:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 55 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 39 միավորով 6-րդն է: