«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղը, քանի որ պատրաստ չէ 100 տոկոսով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Նշվում է, որ նա առողջական որոշ խնդիրներ ունի:
Sky Sport-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն էլ ենթադրում է, որ Կրիշտիանուն խաղը կարող է սկսել պահեստայինների նստարանից՝ նախազգուշական նկատառումներից ելնելով: Ընդ որում, «Յուվենտուսը» մարտի 9-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ պատասխան խաղը, ու չէին ցանկանա ռիսկի դիմել լավագույն գոլահարի հարցում:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի հեղինակ: