«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ինչպես ուրիշ յուրաքանչյուր խաղացողի, այնպես էլ նրան օգուտ կբերեր մեկ կամ երկու օրվա հանգիստը, չէ՞ որ նա շատ է խաղում։
Հիմա մեր հնարավորությունները սահմանափակ են, այդ պատճառով Ռոնալդուն սեղմում է ատամներն ու աշխատելու է, եթե թիմին դա անհրաժեշտ լինի։ Ռոնալդուն ապացուցում է, որ նա անհավանական պրոֆեսիոնալ է, նա օրինակ է ծառայում դաշտում ու նրա սահմաններից դուրս։
Վստահ եմ, որ նա դա անելու է մինչև վերջ»,-Պիրլոյի խոսքն է մեջբերում Corriere dello Sport-ը։
36-ամյա պորտուգալացին Ա սերիայի 21 խաղերում 20 գոլ է խփել։