ԱՊԼ 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին» ու պարտվեց նվազագույն հաշվով:
Առաջին խաղակեսի վերջնամասում Մեյսոն Մոունթն առաջ մղեց հյուրերին: Խաղի մնացած ժամանակում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Այս խաղից հետո «Չելսին» 47 միավորով 4-րդն է: «Լիվերպուլը» 7-րդն է 43 միավորով: