«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետեւում է «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի խաղին:
Ըստ The Mirror- ի, թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրջորեն հետաքրքրված է 21-ամյա շվեդ հարձակվողով, ով 2019-ին Իսպանիա է տեղափոխվել Բորուսիայից ընդամենը 6 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
Նշվում է, որ դորտմունդյան թիմը կարող է Իսակին հետ գնել 25 միլիոն ֆունտով, բայց երիտասարդ հարձակվողը չի ցանկանում վերադառնալ Գերմանիա և սպասում է առաջարկ մեկ այլ առաջնությունից:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Իսակը Լա Լիգայում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում նա խփել է 12 գնդակ և երկու գոլային փոխանցում կատարել: