Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Միլանն» ընդունել էր «Ցրվենա Զվեզդային» ու չկարողացավ հաղթանակի հասնել։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Արդեն 9-րդ րոպեին՝ նշանակված 11-մետրանոցն անվրեվ իրացրեց Կեսյեն՝ առաջ մղելով իտալացիներին։ 24-րդ րոպեին Էլ Ֆարդու Բենը հավասարեցրեց հաշիվը։
Գոլեր այլևս չարձանագրեցին, բայց 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Գոբելժիչը։
Առաջին խաղն ավարտվել էր 2-2 և դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 3-3, բայց «Միլանը» մրցակցի հարկի տակ խփած երկու գոլով առավելություն ստացավ ու պայքարը կշարունակի մյուս փուլում։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում ՄՅՈՒ-ն ու «Ռեալ Սոսյեդադը» չկարողացան գոլեր խփել միմյանց, բայց անգլիացիներն առաջին խաղում տարած 4-0 հաշվով հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլում են։