Երևանում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը:
Բազմամարտում հայտնի են դարձել լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան /48,8/ , Ինեսա Ջաղինյան /46,5 /, Մանե Պողոսյան /44,0/:
Առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են եղել Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, Աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը, առաջատար մասնագետ Արշալույս Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մասնագետ, ՀՄՖ փոխնախագահ Շուշանիկ Հարութունյանը: