Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը վթարի է ենթարկվել Լոս-Անջելեսում, հայտնում է NBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել մարզիկին դուրս բերել ավտոմեքենայից: Վուդսը մենակ է եղել մեքենայում: Նա հոսպիտալացվել է:
Հավանական է՝ վթարի հետևանքով ամերիկացի մարզիկը ոտքերի կոտրվածք է ստացել: