«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային փոխարինող է գտել։ Ամռանը իսպանացի դարպասապահը կարող է հեռանալ «Օլդ Թրաֆորդից»։
Fichajes-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» մտադիր են ձեռք բերել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։ Իտալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։
Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Պարի Սեն Ժերմենն» ու «Յուվենտուսը»։ Բոլոր ակումբները հույս ունեն անվճար ձեռք բերել նրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանն» ու Դոնարուման չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։