«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լա Լիգայում «Կադիսի» հետ խաղացած ոչ-ոքիի մասին (1-1):
«Երկու միավորի կորո՞ւստը։ Շատ ցավալի է, քանի որ «Ատլետիկոյի» պարտությունը մեզ շանս էր տվել։ Մենք շատ պահեր ստեղծեցինք, մեր գոլերը մի քանի անգամ չեղարկվեցին։ Հետո նաև 11-մետրանոց 90-րդ րոպեին։
Դժվար է երկու միավորի կորուստն ընդունելը։ Կարևոր էր 3 միավոր վաստակելն ու վեր բարձրանալը»,-Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն։