Բիրմինգեմի «Վիլա Պարկ» մարզադաշտում կայացել է անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Ասթոն Վիլա»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը, որն ավարտվել է հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
19-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Ջեյմս Մեդիսոնը: 4 րոպե անց Ջեյմի Վարդին տուգանայինի մատույցներից գնդակն ուղարկել է Դամիան Մարտինեսի պաշտպանած դարպասի ուղղությամբ, վերջինս գնդակը հետ է մղել անմիջապես իր դիմաց՝ թույլ տալով Հարվի Բարնսին այն դարպասային հրապարակից ուղարկել իր դարպասը:
Խաղի 48-րդ րոպեին «Ասթոն Վիլայի» կազմում մեկ գնդակ կարողացել է հետ բերել Բերտրան Տրաորեն: Ավելին անել տանտերերին չի հաջողվել:
«Լեսթեր Սիթին» 25 խաղից հետո 49 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է բարձրացել՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 7 միավորով: «Ասթոն Վիլան» 36 միավորով 8-րդ տեղում է: Դին Սմիթի թիմը երկու խաղ պակաս է անցկացրել: