Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ» խաղը: Դևիդ Մոյեսի սաները հաղթել են 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 5-րդ րոպեին: Մայքլ Անտոնիոն է երկրորդ փորձից գրավել «Տոտենհեմի» դարպասն ու առաջ մղեկշլ իր թիմին:
47-րդ րոպեին «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կրկնապատկել է իր թիմի առավելությունը՝ գրավելով դարպասի հեռավոր անկյունը:
Մինչև խաղի ավարտը ժոզե Մոուրինյուի սաները կրճատել են հաշվի տարբերությունը: 64-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Լուկաս Մոուրան է դարձել գեղեցիկ գոլի հեղինակ:
«Վեսթ Հեմը» 25 խաղից հետո 45 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Տոտենհեմը» 36 միավորով 9-րդ տեղում է: