«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Էվերթոնի» դեմ (0-2) ԱՊԼ-ի 25-րդ տուրում կրած պարտությունը։
«Ամենակարևորը այն է, որ մենք պետք է խոստովանենք, որ նրանք երկու գոլ խփեցին, իսկ մենք՝ ոչ։ Կարծում եմ՝ մենք բավականաչափ պահեր ունեցանք, բայց չկարողացանք դրանք իրագործել։
Մենք լավ էինք վերահսկում մրցակցին, սակայն նրանք մեր մեկ սխալի համար պատժեցին մեզ։ Նրանք կարող էին 10 սխալ անել, բայց մենք չէինք պատժում նրանց։
Հենդերսոնի վնասվածքը դժվար է ընդունել։ Բայց մենք կհաղթահարենք նաև դա ու ի վերջո կհասնենք հաջողության»,-Կլոպի խոսքն է մեջբերում Anfield Watch-ը։