«Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Շալկեի» դեմ խաղում (4-0) դարձել է գոլի հեղինակ։
Անգլիացի ֆուտբոլիստի համար սա 35-րդ գոլն էր Բունդեսլիգայում։ Սանչոն Գերմանիայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը 35 գոլի շեմն է հատում։ Նա 20 տարեկան 10 ամսական 26 օրական հասակում է գրանցել այս ցուցանիշը, հաղորդում է Opta-ն։
Սանչոն 2017 թվականից է հանդես գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում։