«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է հարձակվող Էդինսոն Կավանիի հետ նոր պայմանագիր կնքելու հարցը։
«Միայն կարող եմ ասել, որ Էդինսոնը հաջողել է։ Տպավորված էի նրանով, նա իսկապես ազդում էր թիմի վրա։ Կնստենք ու կխոսենք նրա հետ մոտ ապագայում, որպեսզի իմանանք նրա ու մեր պլանների մասին։
Միշտ շփվում ենք խաղացողների հետ։ Հաշվի առնելով նրա պայմանագրի վերաբերյալ այս պահի իրավիճակը՝ շատ գոհ ենք նրա խաղից»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, բայց նա այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն ունի։