«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 32-րդ տուրի առաջին խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ արտագնա հաղթանակը (4-1):
«Սա կարևոր մրցաշար է մեզ համար: Մենք ուզում ենք մեր գործը լավ կատարել և հասնել վերջնական արդյունքի: Մենք գիտեինք, որ այս թիմի դեմ դժվար է լինելու, ուստի ուրախ ենք հաղթանակի համար: Իհարկե, կարող էինք շատ ավելի գոլեր խփել, բայց մենք ուրախ ենք 4: 1 հաշվի համար: Պատասխան խաղում պետք է ամեն ինչ անենք այնպես, կարծես հաշիվը 0: 0 է: Հաղթանակները վստահություն են ներշնչում: Հուսով եմ, որ այս հաղթանակով կսկսվի նոր հաղթանակների շարքը,-Բեյլի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: