Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանը» հյուրընկալվել է «Ցրվենա Զվեզդային»։
42-րդ րոպեին Ռադովար Պանկովը գրավեց սեփական դարխասը, «Միլանը» առաջ անցավ հաշվի մեջ։ Մինչև ընդմիջում դարպասի գրավումներ այլևս չեղան։
Երկրորդ կեսի սկզբում տանտերերը հետ բերին կորցրածը։ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Գուելոր Կանգան։ 61-րդ րոպեին Տեո Էրնանդեսը դարձյալ առաջ մղեց «Միլանին»՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
77-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդան» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Միլան Ռոդիչը։ Չնայած 10 հոգով մնալուն՝ տանտերերը կարողացան խուսափել պարտությունից։ 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Ռադովար Պանկովը, որն առաջին կեսում գրավել էր սեփական դարպասը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։