Գերմանական «Այնտրախտի» գվինեացի կենտրոնական պաշտպան Սայմոն Ֆալեն հայտնվել է թուրքական «Ֆեներբախչեի» կազմում, հայտնում է ստամբուլյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով կխաղա թուրքական ակումբում:
«Այնտրախտի» կազմում Ֆալետը անցկացրել է 43 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գվինեացին մասնակցել է ընդամենը մեկ խաղի:
Ավելի վաղ նշվում էր, որ Ֆալեն ցանկանում է իր կազմում տեսնել ֆրանսիական «Բրեստը»:
Հավելենք, որ Թուրքիայի առաջնության առաջին շրջանից հետո «Ֆեներբախչեն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: