«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Յուրգեն Կլոպի մասին։
«Այն, ինչ նա (Յուրգեն Կլոպը/խմբ․) տալիս է համաշխարհային ֆուտբոլին, անհավանական է։ Ես արդեն շատ անգամ եմ ասել, որ նրա փիլիսոփայությունը ֆուտբոլը ավելի զվարճալի է դարձնում երկրպագուների համար։ Ես խոսում եմ այդ մասին հիմա ու այդպես եմ կարծել նաև նախկինում՝ նախորդ մրցաշրջաններում ու երբ աշխատում էի Գերմանիայում։
Նա միշտ ուզում է ուրախացնել երկրպագուներին, համաշխարհային ֆուտբոլին՝ ցուցադրելով հարձակվողական ֆուտբոլ։ Նա դրանում կասկածներ չունի։ Բոլորիս մոտ են լինում թե՛ լավ, թե՛ վատ պահեր։ Բոլորի մոտ։ Չկան մարզիչներ կամ ակումբներ, որոնք կարող են հաղթել, հաղթել ու հաղթել շատ-շատ մրցաշրջաններ անընդմեջ։ Այդպես հետաքրքիր չէր լինի։
Երբեմն պետք է մի քիչ պարտվել։ Ես ասում եմ սա միայն իմ տեսանկյունից, բայց երբեմն պարտվելը լավ է։ Լինում են, որ անգամ ամենահաջողակ մրցաշրջանները օգուտ չեն տալիս։ Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչ բարդ է ամեն ինչ կառուցված։
Երբ դու վերադառնում ես ու փորձում ես խաղեր հաղթել, ապա այդ ժամանակ դու ավելի ուժեղ ես զգում քո վաստակը ու ավելի գոհ ես, որ դու նորից կարողացար անել դա»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։