ԱՊԼ 24-րդ տուրում «Արսենալը» ընդունել էր «Լիդսին» ու հաղթանակ տարավ 4-2 հաշվով։
13-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը 41-րդ րոպեին նաև կրկնապատկեց այն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Առաջին կեսի վերջին րոպեին Բելյերինը հաշիվը դարձրեց խոշոր։
Երկրորդ կեսի 47-րդ րոպեին Օբամեյանգը հեթ-տրիկ ձևակերպեց։ Մրցակիցն ավելի ուշ երկու գոլ կարողացավ այնուամենայնիվ խփել, բայց ավելին անել չհաջողվեց։
Արտետայի սաները 34 միավորով բարձրացան 10-րդ հորիզոնական, իսկ «Լիդսը» 32 միավորով 11-րդն է։