«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի մարզավիճակի մասին։
«Նա այնպես է խաղում, ասես 24 տարեկան է։ Կավանին գերազանց համալրում էր մեր թիմի համար․ իր տարիքում ցանկություն ու վճռականություն է ցուցաբերում մանրուքների նկատմամբ։ Նա մեզ համար շատ լավն է»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ հիմա ՄՅՈՒ-ն մտածում է Կավանիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։