«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի, ինչպես նաև «Յուվենտւսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ռոնալդուն ապշեցնում է իր պրոֆեսիոնալիզմով և կայունությամբ: Նա կենտրոնացած է իր անձնական նպատակների վրա՝ գոլեր, հաղթանակներ, վիճակագրություն:
Իսկ Մեսսին պարգև է, պոեզիա: Դա հրաշք է: Բոլորը ցանկանում են, որ նա մնա «Բարսելոնայում»: Նա անհավանական է»,- Պյանիչի խոսքերն է փոխանցում Telefoot-ը: