Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ԱՊԼ 24-րդ տուրի «Լեսթեր»-«Լիվերպուլ» խաղից հետո խոսել է ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիների կարգավիճակի մասին։
«Սա աղետ է։ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները զրկված են վստահությունից։ Երբ նախորդ մրցաշրջանում նրանք, խփելով մի գոլ, առաջ էին անցնում, կարելի էր պնդել, որ խաղն ավարտված է։ Հիմա «Լիվերպուլում» վստահություն չկա, նախկին աուրան անհետացել է։ Իսկ նախորդ մրցաշրջանում մարդիկ ասում էին, որ այն ԱՊԼ պատմության լավագույն թիմերից մեկն է։
Ինձ ուժեղ անհանգստացնում է այն, որ գոլ բաց թողնելով՝ նրանք հանձնվում են։ Առաջին գոլից հետո նրանք փափկեցին, իսկ նման բաները միավոր արժեն։ Թիմը վնասվածքների հետ մեծ խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ «Լիվերպուլը» այս մրցաշրջանի քառյակում հայտնվելու հետ խնդիրներ կունենա»,-Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։