Իսպանիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ալբերտ Ռիերան խոսել է Իսպանիայի հավաքականի մրցելույթների մասին, հաղորդում է Globo-ն:
«Ցավոք, պետք է արձանագրենք՝ իսպանական ֆուտբոլը անկում է ապրում:
Վերջին տարիների մրցելույթները հենց դրա մասին են խոսում:
Երիտասարդական հավաքականները լավ արդյունքներ են ցույց տալիս, բայց նրանցից քչերն են հասնում ազգային հավաքական:
Նախկին աստղերից շատերը հեռացել են, իսկ մնացածները՝ կորցրել են իրենց հզորությունը:
Գիտեք, սա օրինաչափ գործընթաց է: Նույնիսկ գեղեցիկ կինն է տարիների ընթացքում ծերանում, էլ ինչ կարող եմ ասել ֆուտբոլիստների մասին»,-ասել է Ռիերան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականը իր վերջին տիտղոսը նվաճել է Եվրո 2012-ին`եզրափակչում հաղթելով Իտալիայի հավաքականին (4:0):