Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մարտի 22-28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Մրցաշարը բնույթով նաև վարկանիշային է, որովհետև մեդալներից բացի կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Կանադայի Մոնրեալ քաղաքում է մարզվում Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդներից Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ Երևանում:
Առաջին 20 տեղերը զբաղեցնողները կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:
Գեղասահորդների համար վարկանիշային վերջին քննությունը տեղի կունենա սեպտեմբերին ՝ Գերմանիայի Օբերսդրոֆ քաղաքում: