Շարունակվում է Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրը։
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում «Միլանը» ընդունել էր «Սամպդորիային»։ Ստեֆանո Պիոլիի թիմը դարձյալ միավորներ կորցրեց։ «Ռոսոներիներին» չօգնեց անգամ Զլատան Իբրահիմովիչի նորամուտը, ով երկրորդ կեսի մեկնարկում դուրս եկավ փոխարինման։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։
«Ատալանտան» երկրորդ խաղում անընդմեջ հինգ անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Այս անգամ Ջան Պիերո Գասպերինիի թիմի մրցակիցը «Պարման» էր։ «Ատալանտայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Յոսիպ Իլիչիչը, մեկական անգամ աչքի ընկան Ալեխանդրո Գոմեսը, Ռեմո Ֆրոյլերը և Ռոբին Գոսենսը։
Այս արդյունքերից հետո «Միլանը» վաստակում է 22 միավոր ու 12-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Սամպդորիան» 16 միավորով 16-րդն է։ «Ատալանտան» միավորների քանակը հասցնում է 34-ի ու հինգերորդն է Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։