Չարենցավանի «Վանն» այսօր՝ փետրվարի 9-ին, ընկերական խաղում ուժերն է չափել Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Նորավանք» թիմի դեմ և կամային հաղթանակ է տարել՝ 2-1 հաշվով:
Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել «Նորավանքի» ֆուտբոլիստները ու առաջին կեսից հետո էլ առջևում են եղել 1-0 հաշվով:
Երկրորդում դուրս արդեն դաշտ է դուրս եկել «Վանի» հիմնական կազմը, որոնք և շրջել են խաղի ընթացքը ու հաշված րոպեների ընթացքում երկու գոլ են հեղինակել: Այսպիսով, հանդիպումն ավարտվել է «Վանի» ՝ 2:1 հաշվով հաղթանակով: