Երևանի «Ալաշկերտն» այսօր՝ փետրվարի 9-ին, ընկերական խաղ է անցկացրել «Սևանի» հետ ու 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
«Ալաշկերտի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչը, Նիկիտա Տանկովը և «Ալաշկերտ» վերադարձած Միհրան Մանասյանը:
Մանասյանն այս մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս Չարենցավանի «Վանի» կազմում: