«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը գնահատել է «կարմիր սատանաների» հեռանկարներն ընթացիկ մրցաշրջանում.
«Մենք չենք խոսում տիտղոսներ նվաճելու մասին: «Մանչեսթեր Յունայթեդը» երկար ճանապարհ է անցել, որպեսզի լինի այնտեղ, որտեղ՝ հիմա է: Մեզ նույնիսկ պետք չէ տիտղոսի հավակնորդ համարել: Նման շրջանակները հետաքրքիր են միայն ԶԼՄ-ներին, իսկ մենք պետք է ավելի լավը դառնանք որպես թիմ:
Մրցաշրջանի վերջում բոլորս միասին կտեսնենք, թե որ տեղում կավարտենք առաջնությունը: Առաջ գնալով՝ մենք պետք է դադարենք բաց թողել այնպիսի գոլեր, ինչպիսին «Էվերթոնի» հետ խաղի վերջնամասում բաց թողեցինք:
Խաղի ընթացքում նրանք 3 հարված կատարեցին ու երեք գոլ խփեցին: Սա հիասթափեցնում է: Հատկապես երբ դա տեղի է ունենում հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեին: Ես ոչ մեկին չէի մեղադրի այդ գոլերի համար, բայց մենք գիտենք,որ կարող ենք ավելի լավ պաշտպանվել»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ Ուլե-Գունար Սուլշերի սաները ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում՝ 23 խաղից հետո վաստակած 45 միավորով: