Իսպանիայի Թագավորության ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) կարող է որակազրկել կամ տուգանել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին հրապարակավ իսպանացի մրցավարներին կողմնակալության մեջ մեղադրելու համար։ Այս մասին տեղեկացնում է Sport-ը։
Վերջերս տված հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը հայտնել էր, որ Իսպանիայի առաջնության գործող մրցավարների մեծ մասը Մադրիդի «Ռեալին» են երկրպագում, որովհետև «նրա օգտին են սուլում»։
RFEF-ը կդիտարկի Պիկեի խոսքերը կարգապահական օրենսգրքի՝ ԶԼՄ-ներում մրցավարների մասին խոսելու վերաբերյալ հոդվածը խախտելու համատեքստում։ Եթե որոշվի, որ Պիկեն կասկածի տակ է դրել մրցավարների ազնվությունը, ապա ֆուտբոլիստը կամ կորակազրկվի 4-12 խաղով, կամ կտուգանվի։ Գումարային սանկցիաների չափը կտատանվի 601-3000 եվրոյի միջև։