«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Պաուլո Դիբալայի հետ: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել մի քանի շաբաթ առաջ:
Այժմ «Յուվենտուսը» կրկին բանակցություններ է սկսել «Դիբալայի» ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու նոր գործարքը ֆուտբոլիստի համար բարենպաստ պայմաններով:
Արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը: