Ղազախական «Կայրաթը» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակում առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Մոսկվայի «Դինամոյի» հետ: Հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի՝ 2-0 հաշվով հաղթանակով:
«Դինամոյի» կազմում 42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել ՝է Սիլվեստեր Իգբունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, իսկ 48-րդ րոպեին Ռոման Նոյշտանդերը խփել է երկրորդ գնդակն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
«Կայրաթի» մեկնարկայի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: