«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Գրանադայի» հետ երեկ կայացած խաղում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 5-3 հաշվով հաղթանակի հասավ, իսկ ֆուտբոլիստը փոխարինվեց 57-րդ րոպեին: Հաղորդվում է, որ Սերխին ազդրի քառագլուխ մկանի շրջանում ցավեր է զգացել: Մոտ ժամանակներս նա բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը:
«Գրանադայի» հետ խաղն առաջինն էր Ռոբերտոյի համար 3 ամսվա դադարից հետո: Երկար ժամանակ նա չէր կարողանում դաշտ դուրս գալ ազդրի վնասվածքի և կորանավիրուսի պատճառով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտոն 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, և միայն 27-րդն է բացասական պատասխան տվել: