«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն երկու ամսվա ընթացքում չի կարողացել վերադառնալ խաղադաշտ նախ վնասվածքի, ապա արդեն կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է Football-Espana-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը նոյեմբերին վարակվել է կորոնավիրուսով, երբ աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել։ 28-ամյա ֆուտբոլիստը 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, և միայն 27-րդն է բացասական արդյունք տվել։
Սերխի Ռոբերտոն 2020 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը դուրս չի եկել խաղադաշտ։ Իսկ հունվարի 31-ին նա փոխարինման է դուրս եկել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Աթլետիկի» դեմ խաղի երկրորդ կեսում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։