Մոսկվայի «Սպարտակը» ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին, որը երեկ հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
«Յուրա Մովսիսյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Սպարտակի» կազմում Յուրան մասնակցել է 66 խաղի ու խփել 27 գոլ։ 2012/13 մրցաշրջանում Մովսիսյանը 13 գոլով դարձել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։
Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Յուրա Մովիսյանը մոսկովյան թիմում հանդես է եկել 2013-17 թվականներին, որի ընթացքում նաև վարձավճարով խաղացել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: