«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը, որը վարձակալությամբ խաղում է «Ռոմայում», տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում։
«Ռեալի» ղեկավարությունը ուրախ է իսպանացի հարձակվողի ցուցադրած խաղով։ Նա «Ռոմայում» 9 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել։
«Ռեալում» ուրախ են Մայորալի առաջընթացով։ Նրա վարձակալությունը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։