Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) 6 միլիոն ֆրանկի (6,7 միլիոն դոլար) փոխհատուցում է ստացել 2020 թվականի Աշխարհի առաջնության չեղարկման համար, հայտնում է շվեյցարական Le Matin թերթը:
Աշխարհի գավաթը պետք է անցկացվեր Լոզանում և Ցյուրիխում, 2020 թվականի մայիսի 8-24-ը, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկվեց:
Հրապարակման համաձայն, փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 15 միլիոն դոլար, բայց բաժանվել է կիսով չափ՝ In Front-ին, որը պատասխանատու է IIHF– ում շուկայավարման համար, և Շվեյցարիայի հոկեյի ֆեդերացիայի միջև: