«Միլանը» չի կարողանում համաձայնության հասնել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Corriere della Sera-ն։
Կողմերի միջև անհամաձայնությունը ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ է։ Իտալացի դարպասապահի գործակալը տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է ցանկանում, «Միլանը» պատրաստ է առաջարկել 7 միլիոն։
Դոնարումայի պայմանագիրը «ռոսոներինների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։