«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբի ղեկավարությանը դատի տալու որոշումը՝ նրա պայմանագրի տվյալների՝ համացանց արտահոսքի պատճառով.
«Սա շա լուրջ խնդիր է: Պրոֆեսիոնալ պայմանագրերի արտահոսքը միանգամայն անօրինական է: Հեռուստացույցով խոսելն ու մեղադրելը հեշտ է, բայց մենք չենք կատակում, քանի որ ամեն ինչ կավարտվի դատարանում: Ընդ որում, պրոֆեսիոնալ և կոմերցիոն տեսանկյունից Լեոն միանգամայն իրավացիորեն է մեղադրում: Առանց պանդեմիայի «Բարսան» հեշտությամբ կարող է վճարել այդ գումարները»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հաղորդվում էր, որ արգենտինացու ներկայացուցիչները մտադիր են երեք մարդու դեմ դատական հայց ներկայացնել, ովքեր ամբողջովին տեղյակ են Մեսսիի պայմանագրի կետերից: Ենթադրվում է, որ այդ մարդիկ են Բարտոմեուն, ակումբի գործադիր տնօրեն Օսկար Գրաուն և Կառլես Տուսկետսը, որը կատարում է ակումբի նախագահի պարտականությունները: