Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա դի Մարցիոն, թուրինյան ակումբը համաձայնության է հասել «Ատալանտայի» հետ շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևկու տրանսֆերի շուրջ։ Ներկա պահին նա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Պարմայում»։
Այժմ «Պարման» նոր ֆուտբոլիստ է փնտրում կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար և ակումբը իր հայացքը սևեռել է դեպի թուրինցիների խորվաթ ֆուտբոլիստ Մարկո Պյացան։ Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ ունի խաղային պրակտիկա ստանալու խնդիր։