«Ուրարտուի» սան Միլենա Սայադյանը երկրորդ խաղն անընդմեջ 10 գոլ է խփել։ Կանանց ֆուտզալի բաց առաջնությունում Սայադյանը 3 խաղում 21 գոլ է հեղինակել։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը:
«Այս աղջկան կանգնեցնելը պարզապես անհնար է»,- գրել է «Ուրարտուն»:
Կանանց ֆուտզալի բաց առաջնության մինչև 15 տարեկանների Ե ենթախմբի 3-րդ տուրում «Ուրարտու-աղջիկներ-2»-ը «Ոսկետափ-աղջիկների-1»-ի նկատմամբ հաղթանակ է տոնել 24-0 հաշվով։