«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը չի ցանկացել տեղափոխվել Գերմանիայի առաջնություն: Այս մասին հաղորդում էcalciotoday.it-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլսիտին ցանկանում էին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիան» և «Հերտան», սակայն Պերիշիչը մերժել է նրանց առաջարկները:
Պերիշիչը Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պերիշիչը կարող է հեռանալ «Ինտերից»: