Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան ընտրել է Լիոնել Մեսսիին՝ որպես 2019 թվականի լավագույն մարզիկ։
«Բարսելոնայի» հարձակվողը 391 ձայն է հավաքել (13,11%)։ Այս տարի արգենտինացին կարիերայի ընթացքում վեցերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»։
Երկրորդ հորիզոնականում է քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն։ Նրա օգտին 361 ձայն է գրանցվել (12,01): Երրորդը իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն է, ով 282 ձայն է ստացել (9,38%):
Չորրորդ հորիզոնականում է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստացել է 240 ձայն (7,98%): Լավագույն հնգյակը եզրափակում է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դայկը։ Նրա օգտին քվեարկել է 159 լրագրող (5,29%):